Գլխավոր Ավելին

Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի (ArGOS) 5-րդ հանդիպումը

Բժշկական համալսարանում մայիսի 17-18-ը տեղի ունեցավ Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի (ARGOS) 5-րդ հանդիպումը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը՝ նշելով, որ այդ միջոցառման ընթացքում քննարկվելու են օնկոլոգիայի տարբեր ասպեկտները, ինչպիսիք են վիրաբուժական, գինեկոլոգիական, մաշկաբանական քաղցկեղը, ինչպես նաև քաղցկեղին առնչվող կազմակերպչական խնդիներ:

Կոնֆերանսի երկրորդ օրվա քննարկումները նվիրված էին օնկոլոգիայում որակի կառավարմանը: Գերմանացի հետազոտող Յորգ Հայերը ներկայացրեց «Որակի կառավարումն օնկոլոգիայում», ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս Դավիթ Զոհրաբյանը և Լիլիթ Հարությունյանը ներկայացրին «Քաղցկեղի որակի կառավարումը ՀՀ-ում», «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր, «Բուժքույրերի միավորում» ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը՝ «Բուժքույրական խնամքը Հայաստանում», Ջուլիա Դինքելը՝ «Մասնագիտական օնկոլոգիական բուժքույրական գործ», Սեբաստիան Շեֆերը՝ «Քաղցկեղը գինեկոլոգիայում», Էվա Վարդելմանը՝ «Մեզենխիմային գոյացությունները գինեկոլոգիայում» թեմաներով զեկույցները:

Օրն ամփոփվեց քննարկումներով, հայ համալսարանական մասնագետների կողմից կլինիկական դեպքերի ներկայացմամբ, որին հաջորդեց փակման արարողությունը: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը «Ենթաստամոքսային գեղձի՝ հորմոնալ ոչ ակտիվ նեյրոէնդոկրին ուռուցքի հեռացում» թեմայով կլինիկական դեպք ներկայացրեց հանդիպման ընթացքում:

Մանրամասներն՝ այստեղ։

https://bit.ly/45oA8Uy

×
facebook sharing button facebook